շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Արցախում ռուս խաղաղապահները մեկ օրում ոչնչացրել են 120 պայթյունավտանգ առարկա․ ՌԴ ՊՆ

Արցախում ռուս խաղաղապահները մեկ օրում ոչնչացրել են 120 պայթյունավտանգ առարկա․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման ինժեներական ստորաբաժանման անձնակազմը շարունակում է Արցախի տարածքում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացման ուղղությամբ աշխատանքները։

Ըստ ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության՝ նախորդ օրվա ընթացքում «Բալիջա» հատուկ հրաձգարանում ռուս զինծառայողները ոչնչացրել են շուրջ 120 պայթուցիկ առարկա, ներառյալ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր:
 
Ոչնչացումն իրականացվում է պայթեցման գործողություններին համապատասխանող անվտանգության  անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ:
 
Ռուսական խաղաղապահ զորախմբի մոտ 10 զինծառայող ներգրավված է ամեն օր պայթուցիկ առարկաների չեզոքացման աշխատանքներում, հաղորդում է գերատեսչությունը։

  • Կիսվել: