ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում ռուս խաղաղապահների թիվը պետք է մեծացնել, իսկ նրանց լիազորություններն՝ ընդլայնել. Արտակ Բեգլարյան

Արցախում ռուս խաղաղապահների թիվը պետք է մեծացնել, իսկ նրանց լիազորություններն՝ ընդլայնել. Արտակ Բեգլարյան

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թիվը պետք է մեծացնել, իսկ նրանց լիազորություններն՝ ընդլայնել, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Մենք կարծում ենք, որ ռուսական զորամիավորման թվաքանակը պետք է մեծացնել, ինչպես նաեւ պետք է ընդլայնել նրա լիազորությունները»,- ասել է Բեգլարյանը։

Նա, որպես դրա պատճառ, անվանել է այն փաստը, որ Ղարաբաղում պատերազմից հետո կողմերի շփման գիծը աճել է գրեթե 2,5 անգամ։ Բեգլարյանը ադրբեջանական կողմին մեղադրել է սահմանին մի շարք միջադեպեր հրահրելու մեջ, այդ թվում՝ այս տարվա մարտին։

Նրա խոսքով, Արցախի իշխանությունները կշարունակեն հանրապետության միջազգային ճանաչմանը հասնելու ջանքերը։ «Արցախի անկախության միջազգային ճանաչումից հետո հնարավոր կլինի դիտարկել նաեւ Հայաստանի կազմ հանրապետության մտնելու հարցը»,- ասել Բեգլարյանը։

Նա ընդգծել է, որ այժմ Ադրբեջանն իրեն «ուժեղ է զգում», բացի այդ, Թուրքիան ռազմաքաղաքական աջակցություն է ցուցաբերում, եւ այդ պատճառով ԼՂՀ իշխանությունները պետք է ուղիներ փնտրեն «աստիճանաբար, քայլ առ քայլ լուծելու իրենց խնդիրները, հետագայում Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների միջոցով»։ Դրա համար Ադրբեջանը պետք է «պատրաստ լինի խաղաղության», նշել է Բեգլարյանը։

  • Կիսվել: