շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախում քննարկվել է ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինափաթեթը

Արցախում քննարկվել է ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինափաթեթը

Մայիսի 19-ին ԱՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ԱԺ-ի մամուլի ծառայությունը։

Օրակարգում ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինափաթեթն էր։ Առաջարկվում է վերացնել կառավարման մարմիններում գոյություն ունեցող արտաբյուջետային հաշիվները և համապատասխան միջոցները պլանավորել բյուջեով:

ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ օրինափաթեթը վերաբերվում է թվով 5 պետական կառավարման մարմնի, հաշիվները լուծարելուց հետո գումարների մնացորդները կփոխանցվեն պետական բյուջե:

Օրինափաթեթը, որով  նախատեսում է փոփոխություններ թվով 16 օրենքում, արժանացել է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հարցերի հանձնաժողովի հավանությանը: Այն կքննարկվի վաղը՝ մայիսի 20-ի  խորհրդարանի արտահերթ նիստում:

  • Կիսվել: