ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում քաղաքացու մատից մատանին հանելու համար փրկարարներ են ժամանել

Արցախում քաղաքացու մատից մատանին հանելու համար փրկարարներ են ժամանել

Մայիսի 3-ին ժամը 05:22-ին ճգնաժամային կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ուլուբաբյան 29 հասցեի բնակիչը մատից չի կարողանում հանել մատանին և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:

Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն և հանել մատանին։

  • Կիսվել: