չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախում քաղաքացին դիտավորյալ հարվածել է ՃՈ տեսուչի ծառայողական մեքենային

Արցախում քաղաքացին դիտավորյալ հարվածել է ՃՈ տեսուչի ծառայողական մեքենային

Արցախի քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել նույն քաղաքի 1988թ. ծնված բնակչի կողմից ոչ սթափ վիճակում «Նիսսան Պատֆանդեր» մակնիշի ավտոմեքենայով դիտավորությամբ ուրիշի գույքը վնասելու նպատակով գիշերային ծառայություն իրականացնող ԱՀ ոստիկանության ՃՈ ՃՊԾ տեսուչի վարած ծառայողական «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին հարվածելու, այնուհետև նույն եղանակով կրկին անգամ «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենային հարվածելով և հրելով առաջ տանելու, այդպիսով ԱՀ ոստիկանությանը 1. 065. 500 ՀՀ դրամ գումարի` խոշոր չափերի հասնող գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է, հայտնում է Արցախի Քննչական կոմիտեն։

  • Կիսվել: