ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախում պետական մարմինների աշխատողները միացել են մայրաքաղաքում իրականացվող ձնամաքրման աշխատանքներին (լուսանկարներ)

Արցախում պետական մարմինների աշխատողները միացել են մայրաքաղաքում իրականացվող ձնամաքրման աշխատանքներին (լուսանկարներ)

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հանրային կապերի և տեղեկատվական քաղաքականության համակարգման բաժնի վարիչ Մարինե Հակոբջանյանն ասել է, որ Նախագահի աշխատակազմն էլ է ներգրավվել մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքներին:

Բնութագրությունը հասանալի չէ

«Բոլորիս համար վերջին տարիների կտրվածքով աննախադեպ երևույթ է Արցախում ձյան նման առատությունը: Հանրապետության տարածքում ձնամաքրման աշխատանքները թողնել միայն Ստեփանակերտի քաղաքապետարանի համապատասխան կառույցների վրա, ճիշտ չէ՝ հաշվի առնելով ռեսուրսների և հնարավորությունների սահմանափակ լինելը: Ամեն մեկիս պարտքն է մասնակից լինել ձնամաքրման աշխատանքներին ու մեր ավանդը բերել մայրաքաղաքի կենսագործունեության վերականգնման գործին, որպեսզի ոչ մի խափանում չլինի, բոլոր ծառայությունները գործեն բնականոն»,-նշեց Մ. Հակոբջանյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

 

Բնութագրությունը հասանալի չէ

 

  • Կիսվել: