ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում պահուստային ֆոնդից 35 մլն. դրամ տրվել է՝ ի աջակցություն Լիբանանի համայնքին

Արցախում պահուստային ֆոնդից 35 մլն. դրամ տրվել է՝ ի աջակցություն Լիբանանի համայնքին

Մայիսի 25-ին հրավիրվել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Ներկայացվել են արտաքին գործերի նախարարության,զբոսաշրջության ոլորտի,հանրային հեռուստառադիոընկերության և «Ազատ Արցախ» թերթի 2020 թվականի բյուջեների կատարողականները:

Արտգործնախարարության բյուջետային ծախսերը ներկայացրել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը: Հանրապետության արտաքին գերատեսչության 2020 թվականի պահպանման ծախսերի նախահաշիվը կազմել է 803.245,5 դրամ, որից փաստացի ծախսվել է 686.262,155 դրամ: Այդպիսով բյուջեի կատարողականը կազմել է 85,4 տոկոս:

Պահուստային ֆոնդից հատկացվել է 35 մլն. դրամ՝ Լիբանանի համայնքին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով:

Օտարերկրյա պետություններում մշտական ներկայացուցչությունների պահպանման ծախսերը կազմել է 457.387,9 դրամ, ինչը կազմել է ընդհանուր պահպանման ծախսերի 66,6 տոկոսը:

Զբոսաշրջության ոլորտի բյուջեի կատարողականը ներկայացրել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Նորայր Մուսայելյանը: Ոլորտի զարգացման համար 2020 թվականին հատկացվել է 5,032.0 հազար դրամ որից ծախսվել է 4,831.7 հազար դրամ, կատարողականը կազմել է 96.02 տոկոս:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2020 թվականի բյուջեի կատարողականը կազմել է 89.3 տոկոս, տնտեսումը կազմել է 10.7 տոկոս: Նախորդ տարվա համեմատ տնտեսված գումարը աճել է 2,046,186 դրամով:

Պահուստային ֆոնդից խորհրդին հատկացվել է 24,422,857 դրամ, որից փաստացի ծախսվել է 20,855,855 դրամ: Կատարողականը կազմել է 85,4 տոկոս: Նշված գումարից հեռուստառադիոընկերության շենքի մուտքի և ելքի հսկման և տեսահսկման համակարգերի ներդրման համար նախատեսված 6,285,000 դրամից փաստացի ծախսվել է 3,600,000 դրամ: Հանրային ռադիոյի տեխնիկական վերազինման համար նախատեսվել է 7,500,000 դրամ, որից փաստացի ծախսվել է 6,618,000 դրամ: Պահուստային ֆոնդից մյուս ծախսային ուղղությունները ուղիղ եթերների ապահովման հետ են կապված:

«Հեռուստատեսային և ռադիո ծառայություններ» ծրագրով նախատեսված 389,262,000 դրամից ֆինանսավորվել է 369,952,200 դրամի չափով:Կատարողականը կազմել է 95 տոկոս:

«Ազատ Արցախ» թերթի բյուջեն 94 մլն. 420. հազ. դրամի սահմաններում էր, որից փաստացի ծախսվել է 84 մլն.17 հազ.770 դրամ:Համավարակով ու պատերազմով պայմանավորված նախատեսված 150 համարից թողարկվել է 93 -ը:

Բյուջեները ներկայացնելուց հետո պատգամավորները հարցադրումներ են ուղղել ոլորտների պատասխանատուներին:

  • Կիսվել: