կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախում որևէ մեկը դեմ չէ խաղաղության, բայց խաղաղության դարաշրջանի բացումը ենթադրում է գին․ Դավիթ Իշխանյան

Արցախում որևէ մեկը դեմ չէ խաղաղության, բայց խաղաղության դարաշրջանի բացումը ենթադրում է գին․ Դավիթ Իշխանյան

Արցախում որևէ մեկը դեմ չէ խաղաղության, բայց ի՞նչ գին է ունենալու այդ խաղաղությունը։ Այս մասին Արցախի ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը։

«Արցախում որևէ մեկը դեմ չէ խաղաղության, որևէ մեկը պատերազմի կողմնակից չէ, բայց խաղաղության դարաշրջանի բացումը ենթադրում է գին, մեզ հետ քննարկե՞լ են, մենք տեղյա՞կ ենք այն փաթեթին, այն գործընթացներին, որի շուրջ ծավալվելու են բանակցությունները։ Ի՞նչ գին է ունենալու այդ խաղաղությունը։ Ինձ հետաքրքրում է մեկ հարց՝ մեզ հետ քննարկե՞լ են, մենք տեղյա՞կ ենք այն փաթեթին, այն գործընթացներին, որի շուրջ ծավալվելու են բանակցությունները», - ասել է նա։

ՀՅԴ-ական պատգամավորը հայտարարել է  թե այն գործընթացը, որն իրենց մտահոգությունների դաշտում է, պարտավոր են կանխել։

«Մեզ դպրոցում ուսուցանել են մի հետաքրքիր ստեղծագործություն, որի վերնագիրն է՝ «Վաղը ուշ է լինելու», ես կարծում եմ՝ վաղը ուշ է լինելու», - ընդգծել է Իշխանյանը։

  • Կիսվել: