երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Արցախում մնացած հայերը սոցիալական աջակցություն են ստանում Ադրբեջանից․ Ալիև

Արցախում մնացած հայերը սոցիալական աջակցություն են ստանում Ադրբեջանից․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ օկուպացված Արցախում մնացած հայերը սոցիալական աջակցություն են ստանում Ադրբեջանից: Նա մանրամասնել է, որ 2 ամիս առաջվա տվյալներով՝ այնտեղ շուրջ 20 մարդ է մնացել:

«Ովքեր մնացել են, սոցիալական աջակցություն են ստանում Ադրբեջանից, Սոցապնախարարությունից, ստանում են բուժում, ապահովվում են սննդով, կյանքն այնտեղ լիովին «ապահով» է», - պնդել է Ադրբեջանի նախագահը։

 

  • Կիսվել: