ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախում մինչ օրս ընդհանուր առմամբ չպայթած զինամթերքից մաքրվել են 1591 հա տարածք

Արցախում մինչ օրս ընդհանուր առմամբ չպայթած զինամթերքից մաքրվել են 1591 հա տարածք

Ռուս խաղաղապահները քսանյոթ դիտակետերում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:

Նշվում է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը: Մեկ օրվա ընթացքում մաքրվել են 16 հա տարածք, 5 կմ ճանապարհ, 13 բնակելի շինություն, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով դուրս է բերվել 17 պայթյունավտանգ առարկա:

2020-ի նոյեմբերի 23-ից ընդհանուր առմամբ չպայթած զինամթերքից մաքրվել են 1591 հա տարածք, 498 կմ ճանապարհ, 1562 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 089 պայթյունավտանգ առարկա:

Հաղորդվում է նաև, որ խաղաղապահներն ապահովել են Ստեփանակերտում «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի երկու մարդասիրական գործողությունների անվտանգությունը:

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

 

  • Կիսվել: