ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Արցախում մինչ օրս չպայթած զինամթերքից մաքրվել է 1506 հա տարածք. ՌԴ ՊՆ

Արցախում մինչ օրս չպայթած զինամթերքից մաքրվել է 1506 հա տարածք. ՌԴ ՊՆ

Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:

Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում մաքրվել են 15 հա տարածք, 6 կմ ճանապարհ, 9 բնակելի շինություն, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով դուրս է բերվել 32 պայթյունավտանգ առարկա:

Հաղորդագրության մեջ նաև ասված է. ՛՛Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1506 հա տարածք, 468 կմ ճանապարհ, 1476 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24923 պայթյունավտանգ առարկա՛՛:

  • Կիսվել: