Արցախում մինչ օրս չպայթած զինամթերքից մաքրվել է 1242.3 հա տարածք
Ռուս խաղաղապահները 27 դիտակետերում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում, տեղեկանում ենք Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունից:
Նշվում է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ինչպես հաղորդվում է՝ մեկ օրվա ընթացքում Հայաստանից Արցախ է վերադարձել 37 տեղահանված: Ընդհանուր առմամբ՝ 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 52388 մարդ:
Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը:
Ընդհանուր առմամբ 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1242.3 հա տարածք, 398.8 կմ ճանապարհ, 1202 բնակելի շինություն, այդ թվում՝ 29 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24227 պայթյունավտանգ առարկա: