երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախում մի շարք լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում գնային փոփոխություններ չեն արձանագրվել

Արցախում մի շարք լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում գնային փոփոխություններ չեն արձանագրվել

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. դեկտեմբերի 21-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 21 առևտրային օբյեկտներում 56 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (20.12.2022թ.) համեմատ, գնային փոփոխություններ չեն արձանագրվել:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից՝ հրապարակելով նաև սննդամթերքի և դեղորայքի դիտարկման արդյունքները Ստեփանակերտում և Հանրապետության շրջաններում:

սննդամթերքի մոնիթորինգ    դեղամիջոցների մոնիթորինգ

  • Կիսվել: