չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արցախում մի շարք լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում արձանագրվել է 3 գնաճ և 9 գնանկում

Արցախում մի շարք լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում արձանագրվել է 3 գնաճ և 9 գնանկում

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. դեկտեմբերի 12-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 17 առևտրային օբյեկտներում 56 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (05.12.2022թ.) համեմատ, արձանագրվել է 12 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն:

 Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից՝ արձանագրվել է 3 գնաճ և 9 գնանկում (գների մոնիթորինգ):

Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների համար գնանկում արձանագրվել է հեղուկ գազ 1լ՝ 20 դրամ (9.1 %) ապրանքային շուկայում: 

Ծանուցում՝ Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգների հրապարակումը կատարվում է մանրածախ առևտրի ոլորտում մրցակցությունը խրախուսելու և նշված ապրանքատեսակների մանրածախ գների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը ապահովելու նպատակով:

  • Կիսվել: