ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախում մեկնարկել է գարնանացանը, որի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 95 տոկոսով

Արցախում մեկնարկել է գարնանացանը, որի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 95 տոկոսով

Արցախում մեկնարկել են գարնանացանի աշխատանքները, որի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 95 տոկոսով:

Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացնում են, որ այս տարի՝ մինչև մարտին 9-ը կատարվել է ընդհանուր առմամբ 46 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 922,1 հա-ի փոխարեն: Գարնանացանի աշխատանքները սկսվել են Ասկերանի շրջանում, որտեղ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը թերակատարվել է 81,4 տոկոսով:

  • Կիսվել: