չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Արցախում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի շրջանային (քաղաքային) փուլը

Արցախում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի շրջանային (քաղաքային) փուլը

Արցախի Հանրապետությունում մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադայի շրջանային (քաղաքային) փուլը, որը կտևի մինչև դեկտեմբերի 15-ը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Մերի Սարդարյանը։

«Առաջին՝ դպրոցական փուլը կազմակերպվել է նոյեմբերը 7-20-ը, շրջանային (քաղաքային) փուլը մեկնարկել է նոյեմբերի 21-ից և կշարունակվի մինչև դեկտեմբերի 15-ը, իսկ հանրապետականը տեղի կունենա 2023թ․ հունվարի 18-ից փետրվարի 9-ն ընկած ժամանակահատվածում»,- մանրամասնել է նա՝ հավելելով, որ առարկայական օլիպիադան անցկացվում է «Հայոց լեզու և գրականություն», «Օտար լեզու» (անգլերեն, ռուսաց լեզու, գերմաներեն, ֆրանսերեն), «Պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Աշխարհագրություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Ինֆորմատիկա» և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներից։

Գերատեսչության մամուլի խոսնակի տեղեկատվությամբ՝ հաստատված ժամանակացույցի համաձայն արդեն կայացել է «Մաթեմատիկա» առարկայի շրջանային օլիմպիադան, իսկ վաղը՝ նոյեմբերի 23-ին, նախատեսված է կենսաբանությունից:

  • Կիսվել: