շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախում մեկ օրվա ընթացքում մաքրվել է 13 հա տարածք

Արցախում մեկ օրվա ընթացքում մաքրվել է 13 հա տարածք

Ռուս խաղաղապահները 27 դիտակետերում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:

Նշվում է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները և ցուցաբերում են մարդասիրական օգնություն:

Հաղորդվում է նաև, որ Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը: Մեկ օրվա ընթացքում մաքրվել են 13 հա տարածք, 6 կմ ճանապարհ, 12 բնակելի շինություն, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով դուրս է բերվել 32 պայթյունավտանգ առարկա:

2020-ի նոյեմբերի 23-ից ընդհանուր առմամբ չպայթած զինամթերքից մաքրվել են 1548 հա տարածք, 484 կմ ճանապարհ, 1524 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24994 պայթյունավտանգ առարկա:

 

  • Կիսվել: