ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում մայիսի 9-ի տոնական միջոցառումները կչեղարկվեն. ԱՀ պարետը հանդես է եկել կոչով

Արցախում մայիսի 9-ի տոնական միջոցառումները կչեղարկվեն. ԱՀ պարետը հանդես է եկել կոչով

Արցախում տեղի չեն ունենա ավանդական երթը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, մարզա-մշակությաին միջոցառումներ ու այլ տոնակատարություններ։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, հայտարարություն է տարածել ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Նոր կորոնավիրուսի համավարակը մեծ մարտահրավեր է առաջադրել պետություններին, եւ դրա հաղթահարումը, հանրային առողջության ապահովումն ու պարզապես մարդկային կյանքեր փրկելը դարձել է ամենօրյա պայքարի դրսեւորում:

Առջեւում մայիսի 9-նն է՝ Արցախի պաշտպանության բանակի կազմավորման, Շուշիի ազատագրման եւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի եռատոնը: Նոր կորոնավիրուսի համավարակի սպառնալիքի պայմաններում, սակայն, ստիպված ենք չեղարկել տոնական միջոցառումներն ու սահմանափակվել առավել զուսպ ու ոչ մարդաշատ արարողություններով:

Մասնավորապես, տեղի չեն ունենա ավանդական երթը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, մարզա-մշակությաին միջոցառումներ ու այլ տոնակատարություններ:

Այս օրերին, երբ կրկին վերարժեվորում ենք մեր հաղթանակներն ու հիշում հայրենիքի նվիրյալներին, անչափ կարեւոր է ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատավություն ու հիշատակի միջոցառումներին մասնակցել փոքր խմբերով՝ պահպանելով սոցիալական հեռավորությունն ու առողջապահության նախարարության այլ ցուցումները։

Զինվե'նք համբերությամբ եւ վստահությամբ. hաղթանակներ տոնելու բազմաթիվ առիթներ ունենալու ենք:

Առողջ եղե'ք»։

  • Կիսվել: