երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Արցախում մասնագիտական օրվա կապակցությամբ ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվել են

Արցախում մասնագիտական օրվա կապակցությամբ ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվել են

ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, ծառայողական պարտականությունները և առաջադրանքները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար այսօր՝ նոյեմբերի 30-ին, համակարգի մի խումբ ծառայողների Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով, պետական նախարարի, ՆԳ նախարարի, Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների իրավապահ կառույցների ղեկավարների հրամաններով շնորհվել են պետական ու գերատեսչական մեդալներ, կոչումներ ու դրամական պարգևներ:

Հանդիսավոր միջոցառմանը հաջորդել է «Արցախի ոստիկան» օրհներգի՝ տեսահոլովակի ցուցադրությունը, որին մասնակցել է Արցախի Հանրապետության նախագահը և հրավիրված անձինք:

  • Կիսվել: