ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում Մարուքյանը ՀՅԴ պատգամավորների հետ քննարկել է հումանիտար հարցեր

Արցախում Մարուքյանը ՀՅԴ պատգամավորների հետ քննարկել է հումանիտար հարցեր

Այսօր Արցախում հանդիպել ենք Արցախի Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավորների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ 

«Հանդիպման օրակարգը՝ հետպատերազմյան շրջանում արցախահայության առջև ծառացած հումանիտար և անհապաղ լուծում պահանջող խնդիրներ, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակության ակտիվացմանն առնչվող հարցեր»,- նշել է նա։

  • Կիսվել: