հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախում լայն սպառում ունեցող մի շարք ապրանքատեսակների շուկայում գների փոփոխություն է արձանագրվել

Արցախում լայն սպառում ունեցող մի շարք ապրանքատեսակների շուկայում գների փոփոխություն է արձանագրվել

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ բաժնի մասնագետների կողմից դեկտեմբերի 13-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 56 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման՝ 06.12.2021թ. համեմատ, արձանագրվել է 16 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 14 գնաճ և 2 գնանկում:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ բաժնի գլխավոր  մասնագետ Արեն Աղաջանյանը։
 
«Միջին գնաճ արձանագրվել է խնձոր 1 կգ՝ 17 դրամ (5.7%), ձեթ «Զոլոտայա սեմեչկա» 1լ՝ 30 դրամ (2.6%), շաքարավազ 1 կգ՝ 9 դրամ (2.0%), կարագ  (Նոր զելանդ.) 1կգ՝ 100 դրամ (2.0%), ոլոռ 1 կգ՝ 7 դրամ (1.9%), ձավար 1կգ՝ 5 դրամ (1.4%), կաթնաշոռ  «Մարիաննա» 90գրամ՝ 3 դրամ (1.1%), ալյուր 1 կգ՝ 3 դրամ (0.8%), թթվասեր «Մարիաննա» 180գրամ՝ 2 դրամ (0.7%), կարագ «Տեղական» 6 դրամ(0.6%), աղ 1կգ՝ 1 դրամ (0.6%), ոսպ 1կգ՝ 4 դրամ (0.5%), թեյ «Ահմադ» 1 տուփ՝ 5 դրամ (0.5%) և  բրինձ «Սպիտակ երկարհատիկ» 1կգ՝ 2 դրամ (0.4%),   ապրանքատեսակների համար: Միջին գնանկում արձանագրվել է վարունգ 1 կգ՝ 33 դրամ (3.5%) և հնդկաձավար 1 կգ՝ 1 դրամ (0.1%), ապրանքատեսակների համար»,- նշել է մասնագետը և հավելել, որ գնային փոփոխություններ արձանագրած ապրանքատեսակները չեն իրացվում  գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից:
 
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: