երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արցախում կյանքը շարունակվում է. Ստեփանակերտում ցատկացանցի պատանիների առաջնություն է անցկացվել

Արցախում կյանքը շարունակվում է. Ստեփանակերտում ցատկացանցի պատանիների առաջնություն է անցկացվել

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Ստեփանակերտի համար 1 հիմնական դպրոցում Արցախի սպորտային մարմնամարզության ֆեդերացիայի կողմից անց է կացվել ցատկացանցի (գիմնաստիկա) պատանիների առաջնություն:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ առաջնությանը մասնակցում էր 35 մարզիկ: Մեզ հետ զրույցում Արցախի Հանրապետության ցատկացանցի հավաքական թիմի մարզիչ Հայկ Ումրոյանն ասել է,որ առաջնությունը հնարավորություն է տալիս բացահայտել լավագույն մազիկներին եւ ընդգրկել ՀՀ հավաքականի կազմում, որպեսզի կարողանան մասնակցել նաեւ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների:
 
«Նման առաջնությունները նպաստում են այս սպորտաձևի զարգացմանն ու հանրայնացմանը: Երեխաներն ավելի շատ են սկսում հետաքրքրվել ու զբաղվել մարզաձևով: Այս տարի մեր մարզիկները երկու անգամ մասնակցել են Հայաստանի ցատկացանցի առաջնությանը և գրանցել լավ արդյունքներ»,-հավելել է Հ. Ումրոյանը:
 
Մրցանակային տեղեր գրաված մարզիկները պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով, խրախուսական նվերներով:
 
 

  • Կիսվել: