շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախում կորոնավրուսով վարակված 6 քաղաքացիներից 2-ի վիճակը միջին ծանրության է

Արցախում կորոնավրուսով վարակված 6 քաղաքացիներից 2-ի վիճակը միջին ծանրության է

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ նոր թեստավորված քաղաքացիներ չկան: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Կորոնավիրուսի վարակով հաստատված 6 քաղաքացուց երեքի վիճակը գնահատվում է բավարար, երկուսինը՝ միջին ծանրության, մյուսի մոտ վարակին բնորոշ ախտանիշներ չկան:
 
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:

  • Կիսվել: