կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախում կորոնավիրուսի  154  նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսի 154 նոր դեպք է գրանցվել

Արցախում փետրվարի 13-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 154, այդ թվում երեխաներ, ստացիոնար բուժում է ստանում  50 քաղաքացի։
 
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 5484 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1645 դեպք:
 
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 21 դեպք է արձանագրվել:
 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
 
Ինչպես տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը, անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:
 
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-16։00, շաբաթ օրը՝10:00-14:00, «Արևիկ» բուժմիավորումում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:
 
Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00 զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին:
 

  • Կիսվել: