ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն արձանագրվել

Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն արձանագրվել

Փետրվարի 24-ին կատարվել է 36 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր: Հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3068 քաղաքացու հետազոտություն, որից 501-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2381 դեպք: Կատարվել է 20 516 թեստավորում:

Արցախի առողջապահության նախարարությունը  հորդորում է պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները:

  • Կիսվել: