կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախում կորոնավիրուսի 73 նոր դեպք է հաստատվել

Արցախում կորոնավիրուսի 73 նոր դեպք է հաստատվել

Փետրվարի 20-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում իրականացվել է 203 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 73 դեպք։ Մահվան դեպքեր չեն գրանցվել։ Ստացիոնար բուժում է ստանում 56 քաղաքացի։

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 7808 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2540 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 27 դեպք է արձանագրվել:

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով ձեր և ձեր հարազատների առողջությունը»,- հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

  • Կիսվել: