երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախում կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել. 12 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է

Արցախում կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել. 12 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 62 վարակակիր:

Բժիշկները 12 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 29-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք:
 
Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32518 քաղաքացու հետազոտություն, որից 4821-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

  • Կիսվել: