շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել

Փետրվարի 12-ին կատարվել է 66 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից: 

 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2612 քաղաքացու հետազոտություն, որից 486-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

ԱՀ առողջապահության նախարարությունը հորդորում է պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող միջոցները:

  • Կիսվել: