կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 13 դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 13 դեպք է գրանցվել

Օգոստոսի 26-ին կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 13 դեպք է գրանցվել։ Վարակակիրների թվում կան նաև փոքր տարիքի երեխաներ:
 
Վարակակիրներից 8-ը Ստեփանակերտ քաղաքի, 4-ը՝ Մարտակերտի շրջանի, 1-ը՝ Մարտունու շրջանի Հաղորտի համայնքի բնակիչներ են:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 պացիենտ: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
 
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 409 քաղաքացու հետազոտություն, որից 1042-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար և դիմում է հանրապետության բնակչությանը՝ պատվաստվել (COVID-19)-ի դեմ՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:
 
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

  • Կիսվել: