հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում կհիմնվի Անանիա Շիրակացի միջազգային կրթահամալիրի մասնաճյուղը

Արցախում կհիմնվի Անանիա Շիրակացի միջազգային կրթահամալիրի մասնաճյուղը

2022թ. սեպտեմբերին նախատեսում ենք Արցախում հիմնել Անանիա Շիրակացի միջազգային կրթահամալիր, որը Երևանում գործող կրթահամալիրի մասնաճյուղն է լինելու: Այս մասին այսօր տեղի ունեցած տարին ամփոփող ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով իր համակարգման տակ գտնվող ոլորտներին:

«Կրթության ոլորտում բյուջեն 2022թ. ավելացել է 17.6 տոկոսով, որով նախատեսվում է ուսուցիչների ու կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտների աշխատողների աշխատավարձերի բարձրացում` միջինը 20 տոկոսով: Այս տարի 34 դպրոց ևս կանցնի երկարօրյա ուսուցման, և այս ծրագրի միջնաժամկետ գնահատումը ցույց է տալիս, որ բավականին արդարացված են ներդրումները: 2022թ. նախատեսում ենք ավելի արդյունավետ ատեստավորում ուսուցիչների շրջանում, ատեստավորման արդյունքների հիման վրա` տարբերակված աշխատավարձ, պարբերական վերապատրաստումներ բոլորի համար, իսկ գնահատման համակարգը կդարձնենք ավելի արդյունավետ: Մի շարք այլ ինստիտուցիոնալ բարեփոխումներ ենք պլանավորում կրթության որակի ստուգման և բարելավման ուղղությամբ», - նշել է Ա. Բեգլարյանը:

  • Կիսվել: