շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախում խարդախության 6 դեպք է բացահայտվել

Արցախում խարդախության 6 դեպք է բացահայտվել

2021 թվականի հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ՆԳ նախարարության ոստիկանության քաղաքային ու տարածքային բոլոր ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն:

Նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարների մասին դեպքերը:

Հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է մարմնական վնասվածքի՝ 6, խարդախության՝ 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման՝ 1, համակարգչային հանցագործության՝ 1, թմրանյութի հայտնաբերման՝ 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 1, բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ՝ 1, դիակի հայտնաբերման՝ 1, զենք-զինամթերքի կամավոր հանձնման՝ 2 դեպք: Մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ոստիկանության ստորաբաժանումների օպերատիվ խմբերը օրենքով սահմանված կարգով ընթացքավորել են գրանցված դեպքերը։
Ընդհանուր առմամբ՝ հերթապահ մասում կատարված հանցագործությունների, դեպքերի և պատահարների վերաբերյալ գրանցվել է 40 հաղորդում:

Հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ տարածքում գրանցվել է 25 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 18-ը նյութական վնասով, 7-ը՝ մարմնական: ՃՏՊ դեպքերից բուժհաստատություն է դիմել 10 քաղաքացի:

  • Կիսվել: