շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախում կարտադրվի բավարար քանակությամբ ալկոգել և բժշկական դիմակներ․ Արայիկ Հարությունյան

Արցախում կարտադրվի բավարար քանակությամբ ալկոգել և բժշկական դիմակներ․ Արայիկ Հարությունյան

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Արցախի նախագահի թեկնածու, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը վստահեցրեց, որ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում Արցախում պարենային անվտանգության հարցով կարելի է անհոգ լինել՝ սննդի խնդիր Արցախում չկա:

Նա հայտնեց, որ քաղաքացիների շրջանում կա ալկոգելի մասով մտահոգություն, դեղատներում դեֆիցիտ կա. «Սակայն, ուզում եմ ասել, որ Արցախում արտադրվում է ալկոգել: Ասկերանի և Ստեփանակերտի գինու գործարաններում կա համապատասխան հումքը և ինչքան պետք է՝ կարտադրվի:

Համոզված եղեք՝ ինչքան պետք է կարտադրվի: Այն բավարարելու է ոչ միայն մեր բնակչությանը, այլեւ կապահովենք Բանակի համար անհրաժեշտ պաշարները: Արտադրվում են նաեւ դիմակներ»:

  • Կիսվել: