ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ի հաղորդմամբ՝ ժամը 09։30-ի դրությամբ Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:
Բքի պատճառով ժամանակավոր փակ է միջպետական մայրուղու Սարավան- Զանգեր ճանապարհահատվածը, այս պահին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ:

 

Գորիս-Սիսիան-Վայք ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար:
Վարդենյաց լեռնանցքը փակ է:

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:

Դժվարանցանելի են Խաչմաչ և Մխիթարաշեն համայնքների ճանապարհները (ձյան շերտը՝ 40-70սմ):
Միակողմանի բաց է Դաշուշեն համայնք տանող ճանապարհը:

Մարտակերտի շրջանում փակ է Մեհմանա համայնքի ճանապարհը (ձյան շերտը՝ 50 սմ), իսկ Կիչան-Խաչեն միջշրջանային ճանապարհի «Ցեխ ձոր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տեղում է թեթև ձյուն:

Փակ են Մարտունու շրջանի Խերխան և Մսմնա համայնքների ճանապարհները (ձյան շերտի բարձրությունը 80 սմ-1,20մ-ի), դժվարանցանելի՝ Նոր Շեն, Ծովատեղ, Սպիտակաշեն, Պառավաթումբ, Հացի, Ավդուռ և Կոլխոզաշեն համայնքների ճանապարհները (ձյան շերտի բարձրությունը հասնում է (80սմ-1մ-ի):

Մաքրման աշխատանքներ են տարվում Մսմնա համայնքում:
Ստեփանակերտ- Աղավնա ավտոճանապարհով խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով:
ՆԳ նախարարությունը հորդորում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

  • Կիսվել: