շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախում հայտնաբերվել ու վնասազերծվել է 909 պայթուցիչ, 9 հակատանկային և 19 հակահետևակային ական, 214 հրթիռ

Արցախում հայտնաբերվել ու վնասազերծվել է 909 պայթուցիչ, 9 հակատանկային և 19 հակահետևակային ական, 214 հրթիռ

Հունիսի 27-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ԱԻՊԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 719 զանգ, որից 632-ը ճանաչողական բնույթի:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 23, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 24 կանչ: Փրկարարները կատարել են 7 փակված դռան և 6 վերելակի բացում, 7 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություններ, տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով իրականացվել է 1 ելք, փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 4 կանչերի:

Տեխնածին բնույթի պատահարներից 3 կանչ ստացվել է հրդեհի վերաբերյալ, հրշեջ-փրկարարները ժամանակին արձագանքել ու մեկուսացրել են կրակը՝ տուժածներ չկան: ԱԻ պետական ծառայության հրշեջ-փրկարար մասերում համակարգված աշխատանքներ են իրականացվում հրդեհավտանգ շրջանում՝ բերքահավաքն անկորուստ կազմակերպելու և բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, միաժամանակ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, մասնավորապես չոր խոտատարածքներում ու այգիներում. մեր իսկ պատասխանատվությամբ նվազեցնենք հնարավոր արտակարգ պատահարների առաջացման ռիսկերը:

Հաշվետու ժամանակահատվածում օձի հայտնաբերման վերաբերյալ 7 կանչ է գրանցվել: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը բնակչությանը ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն՝ ժամանակին ներկայացել կանչի վայր և կանխարգելել հնարավոր վտանգավոր իրավիճակները՝ թունավոր սողուններին տեղափոխելով անվտանգ տարածք:
ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ շաբաթվա ընթացքում հայտնաբերել ու վնասազերծել են հրթիռակասետային 5 ռումբ:

2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ բավականին արդյունավետ աշխատանքներ են իրականացրել հանրապետության տարածքը չպայթած զինամթերքից մաքրելու և բնաչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Հաշվետու ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության, «The HALO trust» ականազերծող կազմակերպության և ՀԱԿ հիմնադրանի հետ համատեղ աշխատանքի արդյունքում հայտնաբերվել ու վնասազերծվել է 909 պայթուցիչ, 9 հակատանկային և 19 հակահետևակային ական, 214 հրթիռ, հրթիռակասետային 412 ռումբ, ականանետի 830 ական, 2372 արկ, գնդիկաբեկորային 46 ավիառումբ, ձեռքի 316 և նռնականետի 1477 նռնակ:

ԱԻ պետական ծառայությունը բոլոր ստորաբաժանումները շարունակում են ԱՀ ամբողջ տարածքում իրականացնել շուրջօրյա ուժեղացված ծառայություն:

 

Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 112:

  • Կիսվել: