կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախում՝ հայկական հողում, վերացնում են 2500 տարվա հայկական բոլոր հետքերը. Le Figaro ամսագրի փոխտնօրեն

Արցախում՝ հայկական հողում, վերացնում են 2500 տարվա հայկական բոլոր հետքերը. Le Figaro ամսագրի փոխտնօրեն

Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոն իր թվիթերյան էջում անդրադարձել է օկուպացված Արցախում ադրբեջանական վանդալիզմի դեպքերին։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Արցախում, հայկական հողում վերացնում են 2500 տարվա հայկական բոլոր հետքերը։ Ադրբեջանցիները քանդել են Արցախի Ազգային ժողովի շենքը։ Սա կրկնակի հարված է, նրանք նաև ջնջում են Հայաստանի՝ ժողովրդավարությանը նվիրվածության խորհրդանիշը՛՛:

 

  • Կիսվել: