երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք

Հունիսի 18-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք:

 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8502 քաղաքացու հետազոտություն, որից 889-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2773 դեպք: Կատարվել է 25 954 թեստավորում:

  • Կիսվել: