ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք

Արցախում իրականացված 82 թեստավորման արդյունքում ապրիլի 15-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 42 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5 512 քաղաքացու հետազոտություն, որից 707-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան:

  • Կիսվել: