երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք

Հունիսի 21-ին կատարվել է 91 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 13 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
 
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8619 քաղաքացու հետազոտություն, որից 895-ի մոտ արձանագրվել է թեստի դրական  պատասխան։
 
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2779 դեպք: Կատարվել է 26 071 թեստավորում:
 
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

  • Կիսվել: