ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում հանրակրթական և նախադպրոցական տեղերի համար մրցույթ է հայտարարվել

Արցախում հանրակրթական և նախադպրոցական տեղերի համար մրցույթ է հայտարարվել

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը Հանրապետության հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում առկա թափուր տեղերի համար մրցույթ է հայտարարել:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ մանրամասնելով, որ մրցույթների մասնակիցների գիտելիքների ստուգումը կանցկացվի երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի, որոնք հրապարակված են նաև ԿԳՄՍՆ կայքում:

Փաստաթղթերն ընդունվում են համապատասխան կրթական հաստատություններում, մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 12-ը ներառյալ, ամեն օր ժամը 09.00-ից մինչև 15.00-ն՝ բացի շաբաթ, կիրակի օրերից: Մրցույթները տեղի կունենան 2022 թվականի օգոստոսի 15-ից 19-նն ընկած ժամանակահատվածում: Մանրամասների համար անհրաժեշտ է դիմել համապատասխան կրթական հաստատություն:

  • Կիսվել: