հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախում համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնն օրվա ընթացքում շուրջ 600 հետազոտություն կատարելու հնարավորություն ունի

Արցախում համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնն օրվա ընթացքում շուրջ 600 հետազոտություն կատարելու հնարավորություն ունի

Արցախի առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետների կողմից հաշվետու տարում ստուգումներ ու ուսումնասիրություններ են կատարվել ԱՀ տարածքում գործող ավելի քան 171, այդ թվում՝ կոմունալ, սննդի օբյեկտներում, նախադպրոցական հիմնարկներում և դպրոցներում։

Այս մասին այսօր տեղի ունեցած ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:

«Շարունակվել են աշխատանքները` ուղղված կորոնավիրուսային համավարակի կանխարգելմանը։ Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի ՊՇՌ լաբորատորիայում մեծացել է հնարավորությունը, և արդեն հնարավոր է օրական կատարել շուրջ 600 հետազոտություն: 2021թ. իրականացվել է 32.518 հետազոտություն, որի ընթացքում հաստատվել է 4.821 կորոնավիրուսային համավարակի դրական դեպք: 2021թ. Արցախի Հանրապետությունում պատվաստվել են առաջին դեղաչափով 6112, երկրորդ դեղաչափով՝ 5032 և երրորդ դեղաչափով ՝ 90 քաղաքացի: Ներկայումս հանրապետությունում շարունակվում է պատվաստման գործընթացը: Գյուղական համայնքներում պատվաստումները կազմակերպում ենք տեղերում՝ շրջանային բուժմիավորումների մասնագետների միջոցով, որի մասին նախօրոք տեղեկացվում են համայնքների բնակիչները», - նշել է Մ. Հայրիյանը:

  • Կիսվել: