ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում համալիր միջոցառման արդյունքում հայտնաբերվել են արգելված թմրաբույսեր աճեցնելու և թմրամիջոցներ ապօրինի պահելու մի շարք դեպքեր

Արցախում համալիր միջոցառման արդյունքում հայտնաբերվել են արգելված թմրաբույսեր աճեցնելու և թմրամիջոցներ ապօրինի պահելու մի շարք դեպքեր

Ոստիկանության պետ գնդապետ Արտյոմ Հարությունյանի կողմից հաստատված հիմնական միջոցառումների պլանի համաձայն Արցախում սեպտեմբերի 20-ից 30-նն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել և անց է կացվել «Կանեփ-Կակաչ 2022» համալիր միջոցառման երկրորդ՝ ավարտական փուլը:

Այս մասին տեղեկացրել են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից:

Քրեական հետախուզության վարչության անմիջական վերահսկողությամբ՝ Հանրապետության ողջ տարածքում ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության և շրջանային բաժինների ծառայողները սահմանված կարգով իրականացրել են ստուգումներ:

Համալիր միջոցառման արդյունքում ի հայտ է բերվել մշակումն արգելված թմրաբույսեր ապօրինի ցանելու և աճեցնելու, ինչպես նաև թմրամիջոցներ ապօրինի պահելու մի շարք դեպքեր, որոնց կապակցությամբ կազմվել են համապատասխան ակտեր: Չմշակված բույսերը ոչնչացվել են տեղում՝ այրման եղանակով:

Արդյունքները կհրապարակվեն երկուշաբթի օրը:

  • Կիսվել: