հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կարծիքները, թե Արցախում գտնվող վրացական մեքենաների համարանիշները կեղծ են, սուտ է. հայտարարություն

Կարծիքները, թե Արցախում գտնվող վրացական մեքենաների համարանիշները կեղծ են, սուտ է. հայտարարություն

Արցախի ՆԳՆ ոստիկանությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունում գտնվող վրացական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցներն ունեն համապատասխան տեխանձնագիր և համարանիշները համապատասխանում են Վրաստանում գործող օրենսդրությանը: Հայտնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը։
 
Ի դեպ, վճարովի համակարգով հնարավոր է համարանիշի վրա գրել անուն ազգանուն կամ ցանկացած այլ հապավումներ:
 
Կարծիքները, որ դրանք կեղծ համարանիշներ են և կամ խախտում են ԱՀ օրենքները, չեն համապատասխանում իրականությանը:

  • Կիսվել: