հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. ԱՀ ՆԳ ոստիկանությունն ամփոփում է շաբաթը

Արցախում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. ԱՀ ՆԳ ոստիկանությունն ամփոփում է շաբաթը

2022 թվականի ապրիլի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների, հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 44 հաղորդում:

Ըստ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 5 հաղորդում: Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեկ դեպք արձանագրվել է ապրիլի 9-ին: Ժամը 23:30-ի սահմաններում, Թումանյան փողոցում ծառայություն իրականացնող ՃՈ ՃՊԾ սպայական գումարտակի տեսուչների հետ վիճաբանության մեջ են մտել 3 քաղաքացիներ, վնասել նաև ՊՊԾ գումարտակի ավտոմեքենան:
 
Շաբաթվա ընթացքում գրանցվել է խարդախության, գույքի դիտավորությամբ ոչնչացման և համակարգչային հանցագործության մեկական դեպքեր:
 
Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1 դեպք:
 
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, որից 15-ը նյութական վնասով, 3-ը՝ մարմնական, բուժհաստատություն է դիմել 4 քաղաքացի։
 
Յոթ օրվա ընթացքում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 40 վարորդ, 19 եղել է անսթափ վիճակում, 164 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:
 
Նշված ժամանակահատվածում բացահայտվել է նախկինում կատարված 1 հանցագործություն:
 
ՆԳՆ բոլոր ստորաբաժանումները հանրապետության տարածքում իրականացնում են շուրջօրյա ծառայություն, դրան զուգահեռ իրականացրել շուրջօրյա համակարգված աշխատանք՝ հանցավորության դեմ պայքարում։
 
Ոստիկանության ծառայողների շնորհիվ հանրապետության տարածքում անցած շաբաթ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը և պահպանվել կայուն հասարակական կարգ ու կանոն։

  • Կիսվել: