ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 90 դեպք

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 90 դեպք

Փետրվարի 23-ին` ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում իրականացվել է 252 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 90 դեպք։ Գրանցվել է մահվան 2 դեպք։ Ստացիոնար բուժում է ստանում 62 քաղաքացի։

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 8 315 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 711 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 30 դեպք է արձանագրվել:
 
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
 
Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է՝ հանրապետության բնակչությունը օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով իրենց և հարազատների առողջությունը»,- հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

  • Կիսվել: