երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 56 նոր դեպք, 2 մարդ մահացել է

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 56 նոր դեպք, 2 մարդ մահացել է

Արցախում նոյեմբերի 13-ին կատարվել է 199 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 56 նոր դեպք է գրանցվել:

Ինչպես հայտում են Արցախի առողջապահության նախարարությունից, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 145 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 75-ինը՝ ծանր. նրանց թվում են նաև երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

«Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով արձանագրվել է 2 մահվան դեպք։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 20183 քաղաքացու հետազոտություն, որից 3170-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու և տեղեկացնում, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:

Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության տարբեր բուժհաստատություններում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00:

  • Կիսվել: