շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախում գործարկվել է ծրագիր գյուղատնտեսական նշանակության թփակալված տարածքները նվազագույն հասցնելու համար

Արցախում գործարկվել է ծրագիր գյուղատնտեսական նշանակության թփակալված տարածքները նվազագույն հասցնելու համար

«Արցախի Հանրապետության համայնքների արոտավայրերի, խոտհարքների և վարելահողերի բարելավման» ծրագրի շրջանակում ԱՀ ԳՆ աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության ներկայացուցիչները, ԱՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Տիգրան Առստամյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 30-ին աշխատանքային այց են կատարել Մարտակերտի շրջանի Գառնաքար համայնք՝ արոտների և խոտհարքների մակերեսային բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքների ընդունման նպատակով:

Ստուգման ընթացքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել, և հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Ծրագիրն առաջին անգամ է գործարկվել Արցախում և նպատակ ունի նվազագույնի հասցնել գյուղատնտեսական նշանակության թփակալված տարածքները, բարձրացնել արոտավայրերի, խոտհարքների և վարելահողերի արդյունավետությունը, բերքատվությունն ու կերային արժեքը, վերականգնել բուսածածկը, կանխել հողերի դեգրադացման հետագա վտանգը, ստեղծել նախադրյալներ խոշոր եղջերավոր և մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակի, անասնապահական մթերքների արտադրության ավելացման համար:

Տ. Առստամյանի խոսքով, ընթացիկ տարում ծրագիրը կյանքի կկոչվի նաև ԱՀ Մարտակերտի շրջանի Կիչան, Առաջաձոր և Մարտունու շրջանի Խերխան համայնքներում:

  • Կիսվել: