երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արցախում գործարկված  նոր հսկիչ կետում ավելի քան 10 միլիարդ  դրամի  չափով ապրանքանյութական արժեքների շրջանառություն է արձանագրվել

Արցախում գործարկված նոր հսկիչ կետում ավելի քան 10 միլիարդ դրամի չափով ապրանքանյութական արժեքների շրջանառություն է արձանագրվել

Պատերազմական գործողությունների հետևանքով հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրների կարգավորման և գործարարության համար առավել բարենպաստ հարկային դաշտի ձևավորման միջոցառումների շրջանակում՝ 5 հազար 603 հարկ վճարողներ ազատվել են ավելի քան 6 միլիարդ 300 միլիոն դրամ գումարի չափով պարտավորություններից:

Այս մասին տեղեկացնում են Արցախի պետական եկամուտների կոմիտեից՝ մանրամասնելով, որ հարկ վճարողներն այդ թվում ազատվել են 2 մլրդ 950 մլն գումարի չափով ապառքներից, 3 մլրդ 350 մլն դրամ գումարի չափով տույժերից և տուգանքներից:
 
Հաղորդագրության համաձայն՝ պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույցերի կազմման նպատակով 109 հարկ վճարողների կողմից ընդունվել են դիմումներ: Ըստ այդմ՝ նախատեսված 6 մլրդ 855 մլն դրամ ապառքները և ընթացիկ պարտավորությունները մարելու դեպքում նրանք կազատվեն 1 մլրդ 90 մլն դրամ գումարի չափով ապառքների վճարումից: Ընդ որում, 23 ժամանակացույցերով նախատեսվում է պարտավորությունների մարում 12-ամսյա ժամանակահատվածում, 20-ը` 24-ամսյա, 34-ը` 36-ամսյա և 32-ը` 48-ամսյա ժամանակահատվածում:
 
Արցախի Հանրապետության ռեզիդենտ ոչ պետական կազմակերպություններին տրամադրվող պետական աջակցության միջոցառման շրջանակում հունվար ամսվա հաշվարկված և վճարված եկամտային հարկի՝ շուրջ 184 մլն դրամ գումարի չափով, աջակցություն է տրամադրվել 677 հարկ վճարողի, իսկ փետրվար ամսվա համար նշանակվել և առաջիկա օրերին աջակցություն կտրամադրվի 819 հարկ վճարողների` 225 մլն դրամ գումարի չափով:
 
Եկամտային հարկի դրույքաչափի 5 տոկոսային կետով նվազեցման արդյունքում` 33 000 վարձու և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող անձանց եկամուտները հունվար-փետրվար ամսվա կտրվածքով աճել են շուրջ 500 մլն դրամ գումարի չափով:
 
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում  գործունեությունը սկսել կամ վերսկսել են 271 հաստատագրված վճար վճարողներ և 917 արտոնագրային վճար վճարողներ՝  եռամյա ժամկետով ազատվելով հաստատագրված և արտոնագրային վճարների կատարումից:
 
Արցախում գործարկված  նոր հսկիչ կետում արձանագրված տվյալների համաձայն՝ մարտի 15-ից մինչև 31-ը ներառյալ, հանրապետության տարածք են ներմուծվել 5 մլրդ 348 մլն դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, արտահանվել՝ 5 մլրդ 196 մլն դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ.
 
Ընթացքում են ՝ 2 073 անհատ ձեռնարկատերերի կողմից 2020 թվականին վճարված 79 մլն դրամ գումարի չափով եկամտային հարկի կանխավճարների և նվազագույն վճարների վերադարձման, ինչպես նաև 309 կազմակերպությունների կողմից վճարված 849 մլն դրամ գումարի չափով շահութահարկի կանխավճարների հաշվանցման կամ վերադարձման գործընթացները՝  պայմանավորված եկամտային և հարկի շահութահարկի եռամյա արտոնության տրամադրմամբ:

  • Կիսվել: