երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախում գազի մատակարարման խափանումը առաջացնում է բազմաթիվ հումանիտար խնդիրներ. Գեղամ Ստեփանյան

Արցախում գազի մատակարարման խափանումը առաջացնում է բազմաթիվ հումանիտար խնդիրներ. Գեղամ Ստեփանյան

Արցախում գազի մատակարարման խափանումը առաջացնում է բազմաթիվ հումանիտար խնդիրներ:  «Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականության դրսևորումներն ու հետևանքները» թեմայով ասուլիս-քննարկման ժամանակ այս մասին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Գազի մատակարարման խափանումն անհնար է դարձնում մարդկանց տարբեր իրավունքների  իրացումը: Մեծամասամբ դա ազդել է կրթական գործընթացի վրա. երեկ արդեն հայտարարություն է տարածվել Արցախի ԿԳՄՍ նախարարության կողմից, որ դրանով պայմանավորված գարնանային արձակուրդներն ավելի շուտ կհայտարարվեն: Այսինքն` արդեն իսկ երևում է, որ երեխաների կրթության գործընթացը տուժելու է՝ գազի խնդրով պայմանավորված: Կա որոշակի ազդեցություն արտադրությունների վրա, հացի արտադրամասերի վրա: Այսինքն` սովորական կենսական անհրաժեշտության ապահովման հարցերի վրա գազի բացակայությունը մեծապես ազդում է»,- ասաց Ստեփանյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: