ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում գազամատակարարումը վերականգնվել է

Արցախում գազամատակարարումը վերականգնվել է

Արցախի Հանրապետությունում գազամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնում են արցախցի օգտատերերը, սակայն այս մասին պաշտոնական տղեկություն դեռևս չկա։

Նշենք, որ երեկ ադրբեջանական կողմը հայտարարել էր՝ "իբրև թե վերականգնել է Արցախը սնուցող գազատարի խափանումը"։

Նշենք, որ Ադրբեջանը սույն թվականի մարտի 8 վթարված գազատարի իր վերահսկողության տակ գտնվող հատվածում շուրջ 11 օր չէր թողնում վերականգնողական աշխատանքներ իրականացնել։ 11 օր տևած բանակցություններից հետո Ադրբեջանը համաձայնեց ինքը վերանորոգել գազատարի վնասված հատվածը, սակայն այդտեղ տեղադրեց փական և 3 օր անց նորից դադարեցրեց Արցախի գազամատակարարումը։ Այսպիսով Արցախը շուրջ 20 օր եղանակային խոստ անբարենպաստ պայմաններում մնացել է առանց գազամատակարարման։

Հավելենք  նաև, որ այս ընթացքում միջազգային տարբեր կառույցներ Ադրբեջանին ուղղված կոչերով հանդես եկան՝ պահանջելով վերականգնել գազամատակարարումը։

  • Կիսվել: