երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արցախում ձյուն է տեղում, օդի ջերմաստիճանը 0°C է․ 5-րդ օրն է շուրջ 100 հազար բնակիչ ամբողջությամբ զրկված է գազամատակարարումից․ Բեգլարյան

Արցախում ձյուն է տեղում, օդի ջերմաստիճանը 0°C է․ 5-րդ օրն է շուրջ 100 հազար բնակիչ ամբողջությամբ զրկված է գազամատակարարումից․ Բեգլարյան

Արցախում ձյուն է տեղում, օդի ջերմաստիճանը 0°C է։ Արդեն հինգերորդ օրն է շուրջ 100 հազար բնակիչ ամբողջությամբ զրկված է գազամատակարարումից։ Այս մասին սոցկայքի իր էջում գրել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Նա, մասնավորապես, գրել է․

«Արդեն 5-րդ օրն է՝ շուրջ 100 000 բնակիչ (ընդհանուր բնակչության 80% - ը եւ գազաֆիկացված բնակչության 100%-ը) ամբողջությամբ զրկված է գազամատակարարումից, այդ թվում ՝ ջեռուցումից և տաք ջրից: Եվ այդ զրկանքների պատճառը ադրբեջանական կողմի անսանձ պահվածքն է, որը թույլ չի տալիս ռուս խաղաղապահներին և մեր մասնագետներին մոտենալ Հայաստանի միակ խողովակաշարին և վերանորոգել այն։

Իսկ խողովակաշարը պայթել է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ։

Դրան զուգահեռ շարունակվում են կրակոցները քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ, խոշոր եւ փոքր տրամաչափի զենքերից, խոչընդոտելով գյուղատնտեսական աշխատանքների կատարումը։

Եզրակացությունը մեկն է՝ Ադրբեջանը ցանկանում է շարունակել մարդկության դեմ իր ոճիրը և հայաթափել Արցախը, իսկ մենք ամուր կանգնած ենք մեր հինավուրց հայրենիքում և ոչ մի զրկանք չի սասանի մեր կամքը»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: